top-event

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

🎬🔥 2026-ը խոստանում է շատ հագեցած կինո տարի լինել։ Թվում է, թե կինոստուդիաները պայմանավորվել են և մեկ տարվա համար նախատեսել են ամենասպասված շարունակությունները, մեծ վերադարձները և նոր արկածները։ Եթե անցյալ տարիներին երբեմն մտածում էիր՝ «իսկ ի՞նչ նայեմ», ապա 2026-ին հարցը միանշանակ ուրիշ է լինելու՝ «Ինչպե՞ս հասցնեմ այս բոլորը նայել» 😄 Տարին լեցուն է լինելու սիրելի հերոսներով, նոր պատմություններով, ուժեղ անիմացիաներով ու մեծ բլոքբաստերներով։ Գլխավոր պրեմիերաները հերթով դուրս են գալու՝ գրեթե ամեն ամիս՝ մի մեծ ֆիլմ։ Դե, արի միասին պարզենք, թե որ ֆիլմերն են, որ 2026-ին անպայման պետք է դիտել 👇 🏓🎾Marty Supreme | 15.01 Տարին սկսում ենք Թիմոթի Շալամեի հետ։ 1950-ականների Նյու Յորք, սև-սպիտակ լուսավորություն, ծխապատ սրահներ ու մի տղա, ով պատրաստ է կյանքը նվիրել սեղանի թենիսին։ Մարթի Մաուզերը ոչ միայն նոր աստղ է, այլև մի հերոս, որն անցնում է անվերջ փորձությունների միջով՝ հաղթելու համար ոչ միայն մրցակիցներին, այլև ինքն իրեն։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչի միջով է անցնում մարդը, երբ հաջողությունը դառնում է միակ նպատակը․ զոհողություններ, ճնշումներ, անընդհատ մրցավազք ու մի քաղաք, որը կամ կկոտրի քեզ, կամ կստեղծի լեգենդ։ ⭐️ The Super Mario Galaxy Movie | 02.04 Մարիոն այս անգամ չի սահմանափակվում Mushroom Kingdom-ով․ ողջ տիեզերքն է դառնում նրա խաղադաշտը։ Գալակտիկաներ, նոր աշխարհներ, տարօրինակ արարածներ ու վտանգներ, որոնցից նույնիսկ Մարիոն չի կարող պարզապես թռնելով փրկվել։ Ֆիլմը համադրում է նոստալգիան՝ հսկայական սինեմատիկ աշխարհի հետ՝ ստեղծելով իսկական տիեզերական արկած։ 👠 The Devil Wears Prada 2 | 29.04 Միրանդա Փրիսթլին վերադարձել է՝ նույն սառնությամբ, նույն կտրուկ հայացքով, բայց բոլորովին նոր աշխարհում, որտեղ ինֆլուենսերներն են թելադրում կանոնները։ Անդրեան կանգնած է նոր խաչմերուկների առաջ՝ կարիերայի, հարաբերությունների և ինքնության ճամփաբաժանում։ Նորաձևության աշխարհի ներսում մոլորությունը, ճնշումը ու փայլը նորից խառնվում են յուրահատուկ պատմության մեջ։ 🧸 Toy Story 5 | 18.06 Խաղալիքների աշխարհը նոր շրջադարձի առաջ է․ Վուդին ու Բազը կրկին հայտնվում են փոփոխությունների կենտրոնում՝ բացահայտելով նոր տարածքներ, նոր ընկերներ ու վտանգներ, որոնք մարտահրավեր են նետում նրանց ողջ հավատամքներին։ Pixar-ը վերադառնում է իր ամենաուժեղ նոստալգիկ պահին՝ պատմելով մեծանալու, փոխվելու ու կապերը պահելու մասին։ 🍌 Minions 3 | 02.07 Դեղին չարաճճիները վերադարձել են իրենց ավանդական քաոսով։ Այս անգամ մինիոններն ընկնում են նոր անհեթեթ իրավիճակների մեջ, որոնք շատ արագ վերածվում են մեծ արկածների։ Անընդհատ վազք, պայթյուններ, անհասկանալի պլաններ ու այն բարի, խենթ էներգիան, որի համար աշխարհը խենթանում է նրանց համար։ Հումորով լի, թեթև, արագ ընթացքով ֆիլմ՝ ամառը բարձր տրամադրությամբ սկսելու համար։ 🌊 Moana | 09.07 Մոանան վերադարձել է՝ ավելի ուժեղ և ավելի խորքային պատմությամբ։ Նոր առասպելներ, օվկիանոսի նոր, անծանոթ հատվածներ և հոգևոր ճանապարհ, որը նրան տանում է իր ժողովրդի արմատների ու անցյալի գաղտնիքների մեջ։ Disney-ի ամենաազդեցիկ հերոսուհին կրկին անցնում է ինքնաճանաչման ալիքների միջով` այս անգամ արդեն լիամետրաժ ֆիլմում։ ⚔️ The Odyssey | 16.07 Հոմերոսի լեգենդար պատմությունն այս անգամ կյանքի է կոչվում ժամանակակից մեծածավալ էկրանավորմամբ․ մութ ծովեր, առասպելական արարածներ, հերոսական փորձություններ ու մի ճանապարհ, որը ձևավորում է Ուլիսեսին։ Ֆիլմում գլխավոր դերում կրկին Թիմոթի Շալամեն է, և սա 2026-ին նրա արդեն երկրորդ մեծ էկրանավորումն է։ Շքեղ վիզուալներ, ծանր, բայց գեղեցիկ մթնոլորտ ու հին դարաշրջանի էպիկական շունչ՝ մեկ ֆիլմում, որը խոստանում է լինել տարվա գլխավոր արկածային փորձություններից մեկը։ 🕷️🕸️ Spider-Man: Brand New Day | 30.07 Սարդ-Մարդու կյանքում սկսվում է նոր ու կարևոր փուլ։ Նրան սպասում են թշնամիներ, որոնց նա երբևէ չի հանդիպել, սխալներ, որոնցից դժվար է հեռանալ, և պատասխանատվություն, որը յուրաքանչյուր անգամ ավելի է ծանրանում։ Քաղաքը կրկին նրա կարիքն ունի, իսկ Փիթեր Փարքերը ստիպված է լինելու դիմակայել ինչպես արտաքին վտանգներին, այնպես էլ իր ներքին պայքարին։ Ֆիլմում կրկին տեսնելու ենք Թոմ Հոլանդին, և սա 2026-ին նրա արդեն երկրորդ մեծ պրեմիերան է․ նախ նա կհայտնվի The Odyssey-ում, իսկ ընդամենը օրեր անց՝ նոր Spider-Man-ում։ Այսինքն՝ Հոլանդը հուլիսին էկրաններից գրեթե չի հեռանալու։ Արագ, դինամիկ, հուզական ու լիարժեք բլոքբասթեր՝ ամառային կինոսեզոնի գլխավոր իրադարձություններից մեկը։ 🌀 The Legend of Aang: The Last Airbender | 08.10 Աանգի պատմությունը վերադառնում է՝ ավելի հասուն, ավելի ծանր հարցերով ու պայքարով, որի արժեքը մեծ է բոլորի համար։ Աշխարհը նորից կիսվում է տարրերի ուժերի միջև, իսկ Աանգն՝ ամբողջ Saga-ի սիրտը, կանգնած է որոշումների առաջ, որոնք կարող են փոխել դրա ընթացքը։ Ֆենթըզի՝ իր ամենամաքուր ու հարուստ տեսքով։ 🏹 The Hunger Games: Sunrise on the Reaping | 19.11 Panem-ի պատմությունը կրկին վերադառնում է, այս անգամ՝ ավելի խորքից։ «Sunrise on the Reaping»-ը մեզ տանում է այն ժամանակաշրջան, երբ Քաղցած խաղերը նոր էին սկսում ձևավորվել որպես համակարգ, որը հետագայում պիտի դառնար ամբողջ երկրի գլխավոր ահաբեկչական գործիքը։ Ֆիլմը բացում է հասարակության ներսում գոյություն ունեցող ճնշումները, ընդդիմության առաջին կայծերը և այն պայմանները, որոնցում մարդիկ փորձում էին գոյատևել՝ ու երբեմն էլ՝ պայքարել նույնիսկ անհնար թվացողի դեմ։ Սա քաղաքական դրամա է, սոցիալական լարվածություն, մարդկային դիմադրություն և Panem-ի ստեղծման թաքուն ճշմարտությունների մասին պատմող ֆիլմ։ Ամբողջությամբ նոր դերասանական կազմ, թարմ սինեմատիկ մոտեցում և այն մութ, սուր մթնոլորտը, որի համար «The Hunger Games»-ը դարձավ համաշխարհային ֆենոմեն։ 🏜️🦂Dune: Part Two | 17.12 Arrakis-ի ավազները նորից բարձրանում են՝ բերելով տարվա ամենասպասված գիտաֆանտաստիկ շարունակությունը։ «Dune: Part Two»-ում Փոլ Ատրեյդեսը վերջապես կանգնում է իր ճակատագրի առաջ. քաղաքական դավադրություններ, ցեղային պայքար, անապատի անողոք ուժեր և իր մեջ աճող ներքին հակասություն, որը կարող է փոխել ողջ աշխարհը։ Ֆիլմը շատ ավելի մեծ մասշտաբ ունի՝ մեծ ճակատամարտեր, շքեղ տեսարաններ և այն ծանր, բայց կախարդող մթնոլորտը, որը դարձել է ֆիլմում Վիլնյովի ձեռագրի արտացոլումը։ Ինչպես հասկացար, արդեն պաշտոնապես 2026-ը հայտարարում ենք Թիմոթե Շալամեի տարի ու սպասում տարվա ամենաէպիկական, ամենախորը և ամենատպավորիչ ֆիլմերից մեկին, որը մեծ էկրանին պետք է տեսնել՝ պարտադիր։ ⚡️ Avengers: Doomsday | 17.12 Avengers-ները կրկին հավաքվում են՝ այս անգամ՝ իրենց ամենադժվար և ամենամասշտաբային մարտի համար։ Նրանք այլևս պարզապես հերոսներ չեն․ նրանք ստիպված են աշխարհը փրկել մի վտանգից, որը չի ճանաչում սահմաններ։ Հզոր պայքար, մեծ զոհաբերություններ և Marvel-ի ամենաէպիկական գլուխներից մեկը։ Էլ չենք ասում, որ Marvel է վերադառնում Ռոբերտ Դաունի կրտսերը, բայց արդեն Դոկտոր Դումի կերպարում։ 🐦 The Angry Birds Movie 3 | 31.12 Տարին եզրափակում ենք ջղային ծիտիկների մասին բարի ու զվարճալի պատմությամբ։ Reds-ը, Chuck-ը և մնացած խենթ թիմը կրկին հայտնվում են նոր անհեթեթ արկածների մեջ, որտեղ ամեն ինչ կարող է պայթել՝ բառացի և փոխաբերական իմաստներով։ Ֆիլմը լի է գունավոր տեսարաններով, հումորով, ու այն պարզ ուրախությամբ, որի համար Angry Birds-ը դարձել է ընտանեկան ֆիլմերի ֆավորիտ։ Դե, պատրաստվիր, 2026-ը խոստանում է ան մոռանալի կինոփորձառություններ, որոնք անպայման պետք է դիտել մեծ էկրանին, այնպես որ կհանդիպենք ԿինոՊարկում 😉

Բլոգ

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Բլոգ

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

Բլոգ

Ֆենոմեն, որ գրավեց ամբողջ աշխարհը. Ի՞նչ է Demon Slayer-ը

29-09-2025

Ֆենոմեն, որ գրավեց ամբողջ աշխարհը. Ի՞նչ է Demon Slayer-ը

Բլոգ

Ի՞նչ հայկական պրեմիերաներ են սպասվում մինչև 2025-ի ավարտը

09-09-2025

Ի՞նչ հայկական պրեմիերաներ են սպասվում մինչև 2025-ի ավարտը

Բլոգ

Կորեական դորամաներ․ դրանց ֆենոմենը և ի՞նչ դիտել

01-09-2025

Կորեական դորամաներ․ դրանց ֆենոմենը և ի՞նչ դիտել

Բլոգ

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

19-08-2025

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին