Սրահի վարձակալություն

Ցուցահանդեսներ, մասնավոր կինոդիտումներ և անձնական միջոցառումներ՝ ԿինոՊարկի հարմարավետ սրահները կատարյալ ընտրությունն են Ձեր միջոցառման համար։

RentHallCarousel_image

Ծննդյան կամ այլ միջոցառում

ԿինոՊարկի սրահը հարմար է ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական միջոցառումների համար։ Վարձակալեք մեր սրահներից մեկը ձեր ծննդյան տարեդարձը կամ  հատուկ օրը կազմակերպելու համար, և վայելեք յուրահատուկ միջավայր՝ շրջապատված սիրելի մարդկանցով։

RentHallCarousel_image

Ֆիլմերի փակ դիտումներ

ԿինոՊարկի սրահները գերազանց ընտրություն են մասնավոր կինոդիտումներ ու ֆիլմերի փակ պրեմիերաներ կազմակերպելու համար։ Վարձակալեք մեր հարմարավետ ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սրահներից մեկն ու ստեղծեք հիշարժան պահեր։ 

RentHallCarousel_image

Կորպորատիվ միջոցառումներ

ԿինոՊարկի սրահները իդեալական վայր են կորպորատիվ միջոցառումների համար՝ գովազդային պրեզենտացիաներից մինչև թիմբիլդինգներ։ Կազմակերպեք Ձեր ընկերության միջոցառումը պրոֆեսիոնալ միջավայրում՝ հարմարավետ և տեխնոլոգիական հնարավորություններով օժտված սրահներում։

hall-image

Պրեմիում սրահի վարձակալություն

Վարձակալեք մեր Պրեմիում սրահը՝ յուրահատուկ ու տարբերվող փորձառության համար։ Այս սրահի առանձնահատկությունը կառավարվող բազկաթոռներն են, ինչն ապահովում է առավելագույն հարմարավետություն։

Նստատեղեր 30

Ժամ 2

Գին 190.000-320.000

hall-image

Այլ սրահների վարձակալություն 

Վարձակալեք մեր սրահները ամենատարբեր միջոցառումների համար։ Հարմարավետ միջավայրը և նորագույն տեխնիկական հնարավորություններն օգնում են յուրաքանչյուր միջոցառում անմոռանալի դարձնել։ 

Նստատեղեր 119-125

Ժամ 2

Գին 150.000-320.000