ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 1
15-11-2022
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմեր, որոնք շարունակում են վայելել սեր և մասսայականություն իրենց ստեղծումից տարիներ ու տասնամյակներ անց ձեռք բերելով «չծերացող» և «կուլտային» կարգավիճակները։
ՍԻՐՈՒՆԻԿԸ (1990)
Մոխրոտի պատմության նորովի մատուցումը դառնում է 90-ականների առաջին կեսի ռոմանտիկ կատակերգական գլուխգործոցը, երբ թվում էր, թե նման պատմությունները վաղուց էին համարվում անիմաստ, բայց Հարի Մարշալին հաջողվեց ստեղծել մի ֆիլմ, որն արդեն տասնամյակներ է ինչ շարունակվում է սիրված լինել, դեռևս բացահայտելով իր հաջողության գաղտնիքներից մեկը՝ գլխավոր հերոսների կատարյալ տանդեմը՝ ի դեմս Ռիչարդ Գիրի և գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսի։
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ (1985)
1980-ականներին հազիվ թե գտնվեր որևէ գիտաֆանտաստիկ ֆիլմ, որն իսկապես տպավորեր սովորական հանդիսատեսին այնպես, ինչպես օրինակ «Աստղային պատերազմները»:
«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմը դարձավ հենց այդպիսինը։ Խելագար գիտնականը ժամանակի մեքենա է հորինում ու զավեշտալի սխալի պատճառով Մարտինը (Մայքլ Ֆոքս) ճանապարհորդում է դեպի անցյալ, որտեղ նա միջամտում է իրադարձությունների ընթացքին և ընդմիշտ փոխում ապագան՝ անհավանական հետաքրքիր դարձնելով հետևելը այս ամբողջ խառնաշփոթին, որտեղ հերոսների յուրաքանչյուր գործողություն բերում է ինչ-որ հետևանքների, որոնք թվում է թե ուղղելու ենթակա չեն։
Ֆիլմի ցուցադրման երկու ժամերը անկախ դիտման տարեթվից կդառնան իսկական ճանապարհորդություն ժամանակի և տարածության մեջ:
ՋԵՆԹԼՄԵՆՆԵՐ (2019)
Ժանրի ճանաչված վարպետ Գայ Ռիչիի քրեական կատակերգական մարտաֆիլմը ներկայացնում է որպես պատմություն պատմության մեջ։ Ֆիլմի հերոսներից մեկն իր տեսած իրադարձությունների հիման վրա գրում է մի ամբողջ սցենար, որի մեծ մասը երևակայական խաղ է, հանկարծակի և հետաքրքիր շրջադարձերով՝ ոլորված ու խելացիորեն միահյուսված։
Ամեն ինչ հին բարի Գայ Ռիչիի ոգով: Ջենթլմենները նրա դեբյուտային ստեղծագործությունների գաղափարական և ոճական շարունակությունն են, այլ ոչ թե ինքնակրկնություն, ինչը հնարավորություն է տալիս ռեժիսորի ստեղծագործական ուղղու հետ ծանոթությունը ոչ միայն ավարտել, այլև սկսել այս ֆիլմով։
ՏԻՏԱՆԻԿ (1997)
Տիտանիկի մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո Ջեյմս Քեմերոնի մոտ միտք հղացավ ֆիլմ նկարահանել այս սարսափելի աղետի մասին, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այն չընդունվեց։ Փոխարենը մեր օրերում, հավանաբար, «Տիտանիկ» բառով բոլորը պատկերացնում են ոչ թե նավ, այլ՝ հենց Քեմերոնի ֆիլմը, որը ցույց է տալիս թե՛ սարսափելի աղետ, թե՛ մի անմոռաց սիրո պատմություն բարեկիրթ և հարուստ աղջկա՝ Ռոզայի և երիտասարդ Ջեքի միջև։
Քեմերոնին հաջողվում է միանգամից ստեղծել և՛ նոր բիբլիական տապան, և՛ նոր ժամանակների Ռոմեո և Ջուլիետ։ Երկուսն էլ՝ անժամանակ ու հավերժ սյուժեներ. իսկ ո՞վ գիտի՝ գուցե ժամանակի ընթացքում նրանց միանա նաև Քեմերոնի ֆիլմը։
ԿԱՆԱՉ ԳԻՐՔ (2018)
ԱՄՆ-ում սեգրեգացիայի թեման, որը երկար տարիներ շարունակվում էր ստրկության վերացումից հետո, և որն ավարտվում էր միայն Լինդոն Ջոնսոնի օրենքով, բավականին հաճախ էր արծարծվում ամերիկյան կինոյում, որը վաղուց բաց է տարբեր ազգությունների, կրոնների և սեռական կողմնորոշումների մարդկանց համար։ Այն անմիջապես չհասավ այդ նշանակետին և ժամանակակից ժողովրդավարության ձևավորման այս պատմություններից մեկում ռեժիսոր Փիթեր Ֆարելլին որոշեց մեզ ցույց տալ Ամերիկայի տեսարաններով, ռետրո հիթերով և դասական երաժշտությամբ, նուրբ հումորով և ժամանակակից աշխարհի ողբերգական իրողություններով լի ֆիլմ, որը ցավոք չի կորցնում իր արդիականությունը։