Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՀԵԼՈՈՒԻՆԻՆ ԴԻՏԵԼՈՒ ՖԻԼՄԵՐ

ՀԵԼՈՈՒԻՆԻՆ ԴԻՏԵԼՈՒ ՖԻԼՄԵՐ

28-10-2022

ՀԵԼՈՈՒԻՆԻՆ ԴԻՏԵԼՈՒ ՖԻԼՄԵՐ
Այսօր հոկտեմբերի վերջին օրն է, ինչը նշանակում է, որ տարվա ամենազվարճալի տոնը ՝ Հելոուինը շատ մոտ է: Հուսով ենք, որ դուք արդեն պատրաստել եք կոստյում, դեկորացիաներ և կոնֆետներ: Իսկ ֆիլմերի առաջարկներով կօգնենք մենք։ Չմոռանաք կանչել ընկերներին։ Հաճելի դիտում: Zombieland (2009) ԱՄՆ-ում զոմբիների ներխուժումից հետո ողջ մնացածների մի փոքր խումբ թափառում է երկրով մեկ ափից ափ՝ պայքարելով զոմբիների դեմ: Նրանք որոշում են կանգ առնել զվարճանքի կենտրոնում՝ հուսալով, որ այնտեղ ապահով կլինի: Carrie (2013) Քերի անունով ավագ դպրոցի աշակերտուհին ի ծնե ունի տելեկինեզի ունակություններ։ Կրոնի վրա կենտրոնացած մոլեռանդ մոր ճնշումը և հասակակիցների շարունակական ծաղրանքները միայն նպաստում են նրա ուժերի զարգացմանը: Ավարտական երեկոյի ընթացքում դասարանցիները որոշում են դաժանորեն ծաղրել նրան, ինչը հանգեցնում է ճակատագրական հետևանքների: The Addams Family (1991) Սև կատակերգություն գունագեղ ընտանիքի մասին, որը բնակվում է ոչ պակաս գունագեղ տանը: Ընտանիքի ղեկավարը ՝ Գոմես Ադամսը, շատ ինքնավստահ և բավականին իմպուլսիվ կերպար է։ Քառորդ դար առաջ նա սարսափելի վեճ էր ունեցել իր ավագ եղբոր՝ Ֆեստերի հետ, որից հետո նա անհետ կորել էր։ Ֆեստերին գտնելու բոլոր փորձերն անհաջող էին, սակայն մի օր առանձնատան շեմին հայտնվում է մեկը, ով շատ նման է կորած եղբորը։ Silent Hill (2006) Սարսափ ֆիլմ մի կնոջ մասին, ով փնտրում է իր փոքրիկ դստերը ուրվական քաղաքում: Ֆիլմը հազվագյուտ գլոխգործոց է որպես համակարգչային խաղի ադապտացիա։ Սյուժեն պտտահողմի պես է ՝ թափ է հավաքում և գնալով միայն ավելացնում հետաքրքրությունը։ Սարսափ ֆիլմերում դա հազվադեպ է հանդիպում: Տարատեսակ գույներ, կերպարներ և էֆֆեկտներ ունեցող թրիլլերների հսկայական ընտրության դարաշրջանում իսկապես դժվար է սարսափելի ֆիլմ գտնել: "Silent Hill" - ը իսկապես լավ ընտրություն է: The Invitation (2022) Մոր մահից հետո Իվին ԴՆԹ թեստ է հանձնում և բացահայտում զարմիկին, ում գոյության մասին նույնիսկ տեղյակ չէր։ Նա հանկարծակի հրավեր է ստանում նոր ձեռք բերված ընտանիքի կողմից անգլիական ծայրամասում փարթամ հարսանիքի համար: Իվին շրջապատված է խնամքով և ուշադրությամբ, բայց շուտով նա իմանում է, թե ինչ սարսափելի գաղտնիքներ են կանգնած հարազատների ցուցադրական գոհունակության ետևում: Ֆիլմն այժմ ցուցադրվում է ԿինոՊարկում։ Շտապի՛ր ձեռք բերել տոմսերը։
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում