Monster: The Jeffrey Dahmer Story

13-10-2022

Monster: The Jeffrey Dahmer Story
Բայոպիկը 80-ականների վերջին ԱՄՆ-ում գործող սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին է, ում կարելի է դասել այնպիսի հանցագործների կողքին, ինչպիսիք են Չարլզ Մենսոնը, Ջոն Ուեյն Գեյսին և Թեդ Բանդին: Դամերի պատմության սցենարիստը Ռայան Մերֆին («Ամերիկյան սարսափ պատմություն»), և ռեժիսոր Փերիս Բարքլեյն է: Ռայան Մերֆին կրկին աշխատում է Էվան Փիթերսի հետ և նրանց դուետը նույնքան գրավիչ ու մթնոլորտային է, որքան մյուս նախագծերում: Խելահեղ գլխավոր հերոսի կատարած սպանությունները և մարմինների մասնատման տեսարանները ներկայացվում են հին երաժշտական հիթերի ներքո: Դերասաններն այստեղ հրաշալի խաղացին՝ Դամերի զոհերը, հայրը, ոստիկանները, և հատկապես մայրը։ Դամերի կենսագրությունը, բանտային տարեգրությունները և քրեական գործը մանրամասնորեն ներկայացնող սերիալի բոլոր առավելություններից զատ կա մեկ ծանրակշիռ թերություն։ «Հնարավո՞ր է սերիական մարդասպանի իրական պատմության հիման վրա ստեղծել գեղարվեստական ստեղծագործություն, որը փորձում է հիմնավորել մարդասպանի գործողությունների բնույթը, մինչդեռ գիտությունը պաշտոնապես դեռ հստակ չունի նման մարդկանց բնութագիրը: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել տեղի ունեցածի բոլոր մանրամասները»։ Սերիալը միանշանակ թորձում է պատասխանել այս հարցերին, մինչդեռ հարցը հռետորական է, քանի որ վերջինս երկիմաստ է գոնե մինչ այն պահը, քանի դեռ գիտությունը ճշգրիտ պատճառ չունի։ Հակառակ դեպքում հեռուստադիտողի մոտ առաջանում է կերպարի և նույնիսկ նախատիպի հանդեպ կարեկցանքի կեղծ զգացողություն, սակայն պատճառներից ոչ մեկը՝ դաժանությամբ և բռնությամբ լի մանկությունը, միամտության մերժումը կամ բնածին խնդիրները չեն վերացնում մեղավորությունն ու պատասխանատվությունը կատարվածի համար։ Շատ բողոքներ կան «Հրեշի» մռայլ և ծանր մթնոլորտի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել սերիական մարդակեր մարդասպանի մասին պատմող սերիալից, որը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա։ Եթե դուք կարեկցող անձ եք, ցանկացած այլ մոլագարի մասին պատմող վավերագրական ֆիլմ ձեզ մոտ տհաճ էմոցիաներ կառաջացնի: Այնուամենայնիվ, շատ հետաքրքիր և որակյալ շարք է, որտեղ չկա սերիական մարդասպանի ռոմանտիզացում։ Կրկնվեմ՝ այս սերիալը բոլորի համար չէ։ Եթե դեռ հետաքրքրված էք, իսկապես արժե դիտել: Չէ որ, ըստ էության, սերիալը ոչ միայն քրեական, այլև սոցիալական դրամայի տարրեր է շոշափում։ Բազմաթիվ հարցեր ես ուզում տալ ինքդ քեզ դիտելուց հետո, ավելի շատ մտածել իրերի բնույթի մասին և վերլուծել դրանք: Սերիալը հեռուստադիտողին պատկերացում է տալիս, թե որքան կարևոր է քաղաքացիական պատասխանատվությունը նման դեպքերում։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ սերիալը քննադատման արժանի չէ: Եթե իհարկե նման թեմաները սկզբունքորեն տհաճ չեն ձեզ համար, ի վերջո ոչ ոք չի էլ ստիպում այն դիտել: Միշտ կարող եք գտնել ֆիլմ, որը ձեզ իրոք դուր է գալիս:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում