Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՋՈՒՋՈՒԹՍՈՒ ԿԱՅԶԵՆ 0 ԴԻՏԵԼՈՒՑ ԱՌԱՑ

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՋՈՒՋՈՒԹՍՈՒ ԿԱՅԶԵՆ 0 ԴԻՏԵԼՈՒՑ ԱՌԱՑ

09-08-2022

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՋՈՒՋՈՒԹՍՈՒ ԿԱՅԶԵՆ 0 ԴԻՏԵԼՈՒՑ ԱՌԱՑ
Չուջութսու Կայզեն 0 ֆիլմի պրեմիերան Ճապոնիայում կայացել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց ֆիլմը հայտնվեց Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Օվկիանիայի կինոթատրոններում: Մի քանի օր անց ՝ օգոստոսի 11-ին, ֆիլմը կկարողանա տեսնել նաև Հայաստանի հանդիսատեսը: Ֆիլմից, անխոս, արժե ակնկալել նույն բարձր մակարդակը, ինչ երկրպագուները տեսել են սերիալում, սակայն ի՞նչ է նշանակում վերնագրում եղած «0»-ն և ինչու՞ է դա կարևոր՝ կպարզենք այս հոդվածում: Ահա հինգ բան, որոնք պետք է իմանալ ֆիլմը դիտելուց առաջ։ Այս ֆիլմը փրիքվել է 2017–ին Shonen Jump ամսագրում մանգա արտիստ Գեգե Ակուտամին հրապարակում է «Ջուջութսու Կայզեն 0» վերնագրով մանգան, որտեղ գործողությունները տեղի են ունենում ավելի շուտ, քան հեռուստասերիալում։ Մակին, Ինումակին և Պանդան կախարդական քոլեջի առաջին կուրսի ուսանողներ են, ովքեր ծանոթանում են Յուտա Օկկոցուի հետ։ Նա ֆիլմի գլխավոր հերոսն է և այն կերպարը, ում դիտողներից շատերը կհանդիպեն առաջին անգամ (սերիալում նա միայն հիշատակվել է)։ Սա ֆիլմ է բոլորի համար Չնայած տարիքային սահմանափակումների վերապահումներին՝ ֆիլմը կարելի է դիտել անգամ սերիալի համատեքստից դուրս: Անիմեի գլխավոր հերոսը՝ Յուտան, սկզբում ոչինչ չգիտի անեծքների և դրանց դեմ պայքարի մասին, ճիշտ այնպես, ինչպես Իտադորին հեռուստաշարքում: Ուրեմն նույնիսկ շարքից անտեղյակ դիտորդը բավականաչափ ժամանակ և հնարավորություն կունենա հասկանալու տեղի ունեցածը։ Շփոթեցնել, թերևս, կարող է միայն խոսող Պանդան։ Երկրպագուների համար կան շատ ճանաչելի կամեոներ և փոքր հուշումներ, որոնք դրդում են դիտել հեռուստաշարքը, եթե ֆիլմը դուր եկավ, բայց ֆրանշիզայի հետ դեռ ծանոթ չեք: Եկե՛ք դիտման ընկերների, ծնողների, անիմեի սիրահարների հետ. բոլորը գոհ կլինեն: Աստղային հնչյունավորում Սերիալի հերոսներից հետ չմնալու համար Յուտան և Ռիկան ստացել են իսկապես աստղային ձայներ։ Նրանց կհնչեցնեն Մեգումի Օգատան և Կանա Հանաձավան։ Օգատան ունեցել է աներևակայելի հաջողություններ 2021-ին, քանի որ հնչեցրել է երկու ամենահաջողված լիամետրաժ անիմեի գլխավոր հերոսներին։ Բացի Ջուջութսու Կայզեն 0-ից, նա հնչյունավորել է Շինջի Իկարիին Evangelion: 3.0+1.0 Thrice Upon A Time անիմեում: Իսկ Կանա Հանաձավան ներկայացման կարիք չունի. նրա ձայնով են խոսում հանդիսատեսի կողմից սիրված հարյուրավոր կերպարներ բազմաթիվ նախագծերում ՝ Բանտ-դպրոցից մինչև անգամ պոկեմոններ: Չնայած նրան, որ այս անգամ Հանաձավան հնչյունավորում է ոչ ստանդարտ կերպարի՝ զոհված աղջկա, ով դարձել է հրեշավոր անեծք, նույնիսկ այստեղ նրա ձայնը հմայիչ է։ Միասին փորձառու դուետը այն սյուներից մեկն է, որի վրա հիմնված է անիմեի պատմությունը, ինչը պատմում է անիծված աշխարհում ավելի լավը դառնալու և սիրո մասին: Տիտրերից հետո կա մեկ տեսարան Արդեն երկրորդ տասնամյակն է կինովարձույթում գտնվող Մարվելի ֆիլմերը սովորեցնում են մեզ ժամանակից շուտ դուրս չգալ դահլիճից։ Այս անգամ, սակայն, պետք չէ դիտելուց հետո որոնել համացանցում, արդյոք պետք է լքել կինոդահլիճը, թե՝ ոչ: Հատուկ երկրպագուների համար հայտնում ենք, որ ֆիլմի տիտրերից հետո կարճ տեսարան կա, այնպես որ սպասե՛ք: Ավելի շատ Սատորու Գոջո Եվ, վերջապես, կարևոր հարց, որը վստահ ենք, հետաքրքրում է շատերին: Քանի՞ տեսարան է հատկացվել Ջուջութսու Կայզեն 0 անիմեում բոլորի կողմից սիրելի ուսուցչին։ Սյուժեում նա կարևոր դեր է խաղում, բայց եթե ցանկանում եք ավելի հստակ վիճակագրություն իմանալ՝ խնդրեմ: Գոջոյի էկրանային ժամանակը մոտ 15 րոպե է, ինչը կազմում է ընդհանուր տևողության (105 րոպե) 14.3%-ը: Այսպիսով, բացի ականավոր գեղարվեստական աշխատանքից և անիմացիայի ցնցող որակից, մենք նաև գեղեցիկ կապույտ աչքերի պակաս չենք ունենա: Այնքան, որ բավարարի մինչ 2023-ը՝ շարքի երկրորդ սեզոնի պրեմիերան:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում