San Diego Comic-Con 2022
31-07-2022
Հուլիսի 21-ից 24-ը Սան Դիեգոյում տեղի է ունեցել Comic-Con-ը ՝ կինոաշխարհի խոշոր փառատոնը։ Միջոցառման ընթացքում Disney-ի, Amazon-ի և Warner Bros.-ի նման մեծ ստուդիաներ կիսվեցին նոր նախագծերով ու թրեյլերներով։ Մենք հավաքել ենք Comic-Con-ի գլխավոր անոնսները ՝ «Մատանիների տիրակալը» սերիալի թրեյլերից մինչև Marvel-ի ապագա սուպերհերոսական բլոկբաստերներ:
Ինչ ցույց տվեցին եւ պատմեցին Disney-ն ու Marvel-ը
«National Treasure» Նիկոլաս Քեյջի հետ արկածային ֆիլմերի շարքը վերադառնում է սերիալի տեսքով: Ճիշտ է, Քեյջը այնտեղ չի լինի, բայց թրեյլերը բավականին խոստումնալից է։ Նոր հերոսուհին արկածներ որոնող Ջես Մորալեսն է Նա ճանապարհորդում է գտնելու կորած Պանամերիկյան գանձը և բացահայտելու իր ընտանիքի գաղտնիքը:
«Marvel Zombies» անիմացիոն շարքը՝ «What if...?» սերիալի առաջին սեզոնի կարճամետրաժ ֆիլմերից մեկի շարունակությունն է։ Հեղինակները խոստանում են, որ զոմբիները անսովոր դաժան կլինեն Marvel-ի համար և դուրս կգան 18+ վարկանիշով։
«I am Groot»-ը «Guardians of the Galaxy»-ի հերոսներից մեկի՝ կենդանի ծառի սոլո արկածների մասին պատմող անիմացիոն շարքն է: Այն կթողարկվի արդեն օգոստոսի 10-ին Disney+ հարթակում: Գրուտին կրկին կհնչեցնի Վին Դիզելը։
«What if...?»-ը կունենա երկրորդ եթերաշրջան, և նույնիսկ երրորդը։ Marvel-ի զուգահեռ աշխարհների մասին պատմող շարքը կթողարկվի 2023-ի սկզբին:
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ֆազան կավարտվի արդեն այս տարի: Վերջին թողարկումները կլինեն «She-Hulk» սերիալը և «Black Panther»-ի երկրորդ մասը, որն արդեն թրեյլեր ունի Չեդվիկ Բոուզմանին հուզիչ նվիրումով: Դերասանը նկարահանվել է բլոկբասթերի առաջին մասում և մահացել է 2020-ին քաղցկեղից:
Ինչ ցույց տվեց և պատմեց Netflix-ը
Կթողարկվի անիմե սերիալ Կիանու Ռիվզի գրած կոմիքսի հիման վրա։ Անմահ զինվորի մասին "BRZRKR" կոմիքսի ադապտացման համար ձեռնամուխ է եղել ճապոնական Production I. G. անիմացիոն ստուդիան, որը հայտնի է «Ghost in the Shell» և «PSYCHO-PASS» նախագծերով:
Նիլ Գեյմանի «The Sandman» կոմիքսների շարքի էկրանավորումը երազների Աստծո արկածների մասին կթողարկվի 2022 թվականի օգոստոսի 5-ին: Հեղինակները ցույց են տվել թրեյլերը և պատմել, որ օրիգինալ սերիայի նկարիչ Դեյվ Մակկինը յուրաքանչյուր դրվագի համար առանձին եզրափակիչ տեսարաններ է նկարել:
Ինչ ցույց տվեցին և պատմեցին Amazon-ը
Ցուցադրվեց «The Lord of the Rings: The Rings of Power» սերիալի նոր թրեյլերը: Էպիկ ֆանտազիայի թարմ հոլովակում երևացին երիտասարդ Սաուրոն ու Բալրոգը։ «The Rings of Power» կթողարկվի սեպտեմբերի 2-ին Amazon Prime հարթակում։
Ինչ ցույց տվեց և պատմեց Warner Bros.-ը
«Shazam!» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերում ցույց են տալիս նոր չարագործներին և կատակում «Fast and Furious» ընտանեկան դրամայի վրա։ Սուպերհերոսական կատակերգության շարունակությունն արևմտյան կինոթատրոններում կթողարկվի 2022 թվականի դեկտեմբերի 22-ին։
«Black Adam»-ի նոր թրեյլերի կարճ հոլովակում ցույց են տվել հակառակորդներին, որոնց բախվելու է Դուեյն Ջոնսոնի կատարմամբ հակահերոսը։ Ֆիլմը համաշխարհային կինոթատրոններում կթողարկվի 2022-ի հոկտեմբերի 21-ին: