Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՏՈՐ ՍԵՐ ՈՒ ՈՐՈՏ. ԱԿՆԱՐԿ

ՏՈՐ ՍԵՐ ՈՒ ՈՐՈՏ. ԱԿՆԱՐԿ

19-07-2022

ՏՈՐ ՍԵՐ ՈՒ ՈՐՈՏ. ԱԿՆԱՐԿ
Տորին վերջին անգամ տեսել ենք «Avengers: Endgame»-ի վերջնամասում, երբ նա թռավ արկածների որոնումների ՝ Փիթեր Քվիլի հետ միասին։ Սակայն տիեզերքի պահապանների միությունը երկար չտևեց, ճակատագիրն այլ ծրագրեր ունի մեր հերոսի համար։ Տորը պետք է հանդիպի հին ընկերներին և սարսափելի թշնամիներին, բայց ամենակարեևորը՝ նա կրկին կտեսնի իր ողջ կյանքի սիրուն: Հարկ չկա սյուժեն մանրամասն նկարագրել։ Անկեղծ այն շատ կանխատեսելի է և տեղ-տեղ տառապում է շտապողականությունից։ Ավելի լավ է կենտրոնանալ զգացմունքների վրա, որոնք առաջացել են դիտման ժամանակ, իսկ դրանք, իսկապես, շատ են։ Առաջին հերթին, քիմիան, որն առկա է հերոսների միջև շատ խոստումնալից է։ Տորը, Ջեյնը, Կորգը և Վալկիրին շատ անկեղծ են և երբեմն անգամ զվարճալի։ Դիտման ժամանակ հավատում ես, որ այդ քառյակը, իրոք, պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն ուրիշների անվտանգության։ Բացի վաղուց ծանոթ հերոսներից, ֆիլմում հայտնվում են մի քանի հետաքրքիր նոր կերպարներ։ Հիմնական ոճրագործ Գոռը իսկապես սարսափելի է և իր արարքների շարժառիթը միանգամայն տրամաբանական է, բայց կան թերություններ, որոնցից գլխավորը քիչ էկրանային ժամանակն է։ Գոռը դժվար ճակատագիր ունեցող արարած է, որը դարձել է այդպիսին աստվածներին պատճառով: Չնայած բացահայտմանը, թե ինչպես է նա դարձել է աստվածների դահիճ, նրա կայացման պատմությունը ցուցադրումը շատ մակերեսային է, և թվում է, թե նա շատ արագ անցել է մի շրջանից մյուսը։ Իսկ աստվածների դահիճ դառնալու պատճառը տրամաբանորեն փոխկապակցված է Տորի իրադարձությունների շուրջ։ Քրիստիան Բեյլը առանձնացող դերասան է և ցանկալի կլիներ ավելի շատ տեսարաններ ներառել իր մասնակցությամբ։ Ինչ վերաբերում է վիզուալ մշակմանը, այստեղ գերակշռում են վառ գույները և լայնածավալ դեկորացիաները։ Վայտիտին հիանալի է աշխատել էքշնի և գունային խաղերի հետ։ Հատկապես հիշարժան է աստվածների քաղաքը՝ թռչող ամպերի վրա գտնվող կղզին, որը խեղդվում է ոսկու և մարմարի մեջ՝ ողողված անուշաբույր ծաղիկներով և արևի շողերով։ Այս վառ խնջույքի հակակշիռը չարագործի սև ու սպիտակ կացարանն է։ Նա բառացիորեն ընկղմում է ամբողջ աշխարհը խավարի մեջ։ Այնպես չէ, որ էքշնի խաղը գլուխգործոցային է և լավագույնը իր դասում, բայց սև ու սպիտակ մարտի տեսարանը համեմված այլ գույներով շատ տպավորիչ է նայվում։ Տորի արկածների չորրորդ գլուխը հումորով է լցված: Ընդհանուր առմամբ, ֆիլմը լավ է, թեև մի քիչ մակերեսային։ Վստահաբար սա այն ֆիլմն է, որն արժե դիտել մեծ էկրանին, բայց չգիտես ինչու այն միտքը, որ ֆիլմը կարող էր ավելի լավ լինել հանգիստ չի տալիս։
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում