STRANGER THINGS: ՆԵՏՖԼԻՍՔՅԱՆ ՖԵՆՈՄԵՆ
01-07-2022
Նեթֆլիքսում հայտնվել են «Stranger Things» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի առաջին յոթ դրվագները։ Նոր մասն արդեն գերազանցել է հարթակի ռեկորդը առաջին հանգստյան օրերին դիտման ժամանակով։ Հեռուստասերիալի հեղինակները ՝ Մեթ և Ռոս Դաֆեր եղբայրները, փորձել են թարմացնել երրորդ սեզոնին հասած պատմությունը դեռահասների մասին, որոնք պայքարում են կողմնակի ուժերի դեմ, և, ըստ երևույթի, նրանց մոտ դա ստացվել է: Էպիզոդները դարձել են ավելի մռայլ, տևողությունը՝ երկար (որոշներն անգամ մեկ ժամից ավել են տևում), իսկ հերոսները մեծացել են և բախվել նոր խնդիրների ու նոր սարսափելի հրեշների: Եթերաշրջանի երկրորդ մասը կթողարկվի հուլիսի 1-ին։
Ինչպես ավարտվեց երրորդ եթերաշրջանը
Հրեշի հանդեպ հաղթանակը շատ ծանր անդրադարձ ունեցավ հեռուստասերիալի կերպարների համար. Շերիֆ Հոպերը զոհաբերեց իրեն ընկերներին փրկելու համար, Մաքսի խորթ եղբայր՝ հմայիչ Բիլլին մահացավ հրեշի ձեռքից, իսկ մտերմիկ քառյակը ՝ Մայքը, Դաստինը, Ուիլը և Լուկասը ստիպված էին բաժանվել։ Տասնմեկը դարձավ Ջոյսի ընտանիքի մի մասը՝ Ուիլի և Ջոնաթանի խորթ քույրը: Նրանք միասին լքեցին Հոքինսը, որը նրանց հիշեցնում էր Հոպերի և ողբերգական իրադարձությունների մասին։ Չարիքը նույնպես չի անհետացել։ Չնայած նրան, որ «հակառակ կողմի» դարպասները բացող սարքը ոչնչացվել է, խորհրդային զինվորները Կամչատկայում շարունակեցին այնտեղ վերադառնալու փորձերը։ Երրորդ սեզոնի եզրափակիչ տեսարանը ցույց է տալիս, որ Հյուսիսում խորհրդային բանտերից մեկում զինվորները դեմոգորգոն են պահում՝ հրեշ, որն ահաբեկել է Հոքինսը առաջին եթերաշրջանում:
Ինչ է տեղի ունենում նոր եթերաշրջանում
«Հակառակ կողմի» վերջին հարձակումից կես տարի անց հերոսներն աստիճանաբար ուշքի են գալիս և սովորում նորից ապրել։ Երեխաները մեծացել և ընդունվել են ավագ դպրոց, որտեղ նրանց նոր փորձություններ են սպասվում։ Մայքը և Դաստինը հայտնվել են «Dungeons and Dragons» սեղանի խաղի սիրահարների տեղական ակումբում, որը գլխավորում է էքսցենտրիկ Էդդի Մանսոնը։ Նրանց ընկեր Լուկասը, հոգնելով outsider լինելուց, միանում է տեղի բասկետբոլի թիմին և չի ցանկանում ավելորդ ժամանակ ծախսել ֆանտաստիկ արկածների վրա։
Մաքսն այլևս չի շփվում տղաների հետ։ Աղջիկը մղձավանջներ է ունենում։ Եղբոր Բիլլիի մահը խորը վնասվածք է թողել իր հոգում:
Մինչդեռ Տասնմեկը, Ուիլը և Ջոնաթանը փորձում են գտնել իրենց Կալիֆորնիայի քաղաքներից մեկում։ Նոր դպրոցում գերունակություններով աղջկան ամենաշատը դժվար կլինի։ Տեղի աշակերտները դաժանորեն ծաղրում են նրան համարելով տարօրինակ գավառական։ Իր ուժերը, որոնք Տասնմեկը կորցրել է երրորդ սեզոնի եզրափակիչ ճակատամարտի ժամանակ, օգտագործելու անկարողությունը բերում է նրան հուսահատության։ Նա սկսում է իրեն խոցելի և անպաշտպան զգալ: Նրա ընկեր Մայքն այլ քաղաքում է, իսկ Շերիֆ Հոպպերն այլևս կողքին չէ։ Վերջինս, սակայն, ողջ է։ Այս մասին հայտնում է Ջոյսին ուղարկված խորհրդավոր ծանրոցը, որը նրա տուն է ժամանել ԽՍՀՄ-ից։
Շուտով ոստիկանությունը Հոքինսում գտնում է աշակերտուհու այլանդակված մարմին։ Նոր հրեշ Վեկնան սկսում է հետապնդել դեռահասների։ Նա սնվում է երեխաների վախերով: Նետելով զոհին տրանսի մեջ, հրեշը դաժանաբար հաշվեհարդար է տեսնում նրանց հետ՝ անտեսանելի մնալով շրջապատի համար։
Ինչպես է փոխվել սերիալը
«Stranger Things» հեռուստասերիալի նախորդ մասը լույս է տեսել երեք տարի առաջ։ Նեթֆլիքսը լիարժեք ազատություն է տվել Դաֆֆեր եղբայրներին, մի փոքր հում երրորդ սեզոնից հետո, և սերիալը զգալիորեն ավելի մեծ է դարձել, դրվագները աճել են մինչև անգամ լիամետրաժ ֆիլմերի չափ։ Վերջապես, հերոսների մի մասը թողնում է Հոքինսը, որը զգալիորեն սպառել է իրեն որպես գործողության վայր: «Stranger Things» հեռուստասերիալի տիեզերքն ընդլայնվում է, և սյուժեն միաժամանակ ծավալվում է տարբեր վայրերում՝ Կալիֆոռնիայի դպրոցից մինչև Կամչատկայի բանտ:
Չորրորդ սեզոնը դարձավ շատ ավելի մռայլ և ավելի լուրջ՝ մանկությունն ավարտվեց, ոչինչ չի լինի, ինչպես նախկինում։ Դրա վրա կառուցվում է առաջին դրվագների սկզբնական կոնֆլիկտը. դեռահասները մեծանում են, փոխվում են շահերն ու սովորույթները։ Արդեն երրորդ եթերաշրջանում սիրային առաջին ապրումները սկսել էին հեռվացնել ընկերներին, և նոր էպիզոդներում տարաձայնությունները թիմում խորանում են։ Օրինակ՝ Մաքսի համար տղաների հետ հանդիպումներն անխուսափելիորեն հիշեցնում են վերապրած ողբերգության մասին, իսկ Լուկասը սկսում է ամաչել Մայքից և Դաստինից, որոնք շարունակում են սեղանի խաղեր խաղալ և ցանկանում է դասվել պրոֆեսիոնալ մարզիկների շարքին:
Ամենից շատ «Stranger Things» հեռուստասերիալի մռայլ կողմը դրսևորվում է Տասնմեկի սյուժետային գծում: Այստեղ հեղինակները անդրադառնում են դպրոցականների մասին ամերիկյան կինոյի համար ավանդական բուլինգի թեմաներին: Ինչ-որ պահի ամբողջ դպրոցը միանում է նորին ծաղրելու գործին։ Դաժանությունը արթնացնում է Տասնմեկի զայրույթը և ագրեսիան։ Նա ցանկանում է պատասխանել մեղավորներին՝ պատժել նրանց, բայց այլևս չունի նախկին ուժերը:
Արժե արդյոք դիտել նոր եթերաշրջանը
«Stranger Things» հեռուստասերիալն անսպասելի հաջողություն բերեց ինչպես Դաֆֆեր եղբայրներին, այնպես էլ՝ Նեթֆլիքսին։ Առաջին եթերաշրջանը, որը թողարկվել է 2016 թվականին, այդ օրերին թվում է, թե յուրահատուկ էր։ Այդ ժամանակ 1980-ական թվականների կարոտախտի թրենդը նոր էր սկսվում: Իսկ այսօր այդ տասնամյակի հանդեպ կարոտը զգալիորեն պակասել է, իսկ դերասանները, որոնք դարձել են համաշխարհային աստղեր, բոլորովին այլ կերպ են ընկալվում։
Գլխավորն այն է, որ «Stranger Things» հեռուստասերիալը դեռ կարողանում է հանդիսատեսին տեղափոխել իր հարմարավետ աշխարհ, որը կարելի է ասել՝ «նման» չէ մերին։ Այնտեղ չկա համացանկ, համաճարակ կամ պատերազմ, բայց կա բարեկամություն ու սեր, որոնք միշտ հաղթում են վախին ու մահվան։
Մի փոքր թվերի մասին
Չորրորդ սեզոնը դիտվել է պրեմիերայից հետո 28 օրվա ընթացքում՝ 1,15 միլիարդ ժամ ընդհանուր տևողությամբ: Այդ ցուցանիշով սերիալը զիջում է միայն «Squid Game» հեռուստասերիալին, որը հանդիսատեսը դիտել է առաջին ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 1,65 մլրդ ժամ:
Վերլուծաբանները կարծում են, որ «Stranger Things» հեռուստասերիալը կարող է դիտումների բացարձակ ռեկորդ սահմանել թողարկման անսովոր ռազմավարության հաշվին. առաջին յոթ դրվագները թողարկվել են մայիսի 27-ին, իսկ եզրափակիչ երկու դրվագները՝ հուլիսի 1-ին:
«Stranger Things»-ի առաջին սեզոնը թողարկվել է 2016 թվականին և շատ բարձր է գնահատվել հանդիսատեսի և քննադատների կողմից, այդ թվում՝ երիտասարդ դերասանների խաղի և 1980-ական թվականների փոփ-մշակույթի շնորհիվ: Ավելի վաղ Նեթֆլիքսը հայտարարել էր 2024-ին եզրափակիչ 5-րդ սեզոնի թողարկման մասին։
«Stranger Things» սերիալի հինգերորդ եթերաշրջանը, որը եզրափակիչ է շոուի համար, կարճ կլինի չորրորդ մասից, որի պրեմիերան տեղի ունեցավ այս ամռանը, հայտարարել է նախագծի համահեղինակ Մեթ Դաֆերը Happy Sad Confused պոդքասթում: Շոուի համահեղինակ Մեթ Դաֆերի խոսքով ՝ «Stranger Things» սերիալի վերջին՝ հինգերորդ սեզոնը չի պատմի կերպարների ընթացիկ կյանքի մասին: Իսկ նախագծի վերջում հանդիսատեսին սպասվում են մի քանի պատմություններ՝ նվիրված բոլոր գլխավոր հերոսներին։