NETFLIX GEEKED WEEK 2022 - ՄԱՍ 2

21-06-2022

NETFLIX GEEKED WEEK 2022 - ՄԱՍ 2
Netflix Geeked Week 2022-ի ընթացքում մի ամբողջ օր նվիրված էր հեռուստասերիալներին։ Ներկայացվեցին արդեն սիրված շարքերի նոր սեզոններ, ինչպես նաև ամբողջությամբ թարմ գործեր։ Այս հոդվածում ներկայացնում ենք հեռուստասերիալներին նվրիված օրվա ամփոփումը՝ հատուկ նեթֆլիքսասերների համար։ Ֆիլմերի և անիմացիաների օրվա անդրադարձին կարող եք ծանոթանալ մեր նախորդ կինոբլոգում։ Wednesday Սկսենք, թերևս, Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» հեռուստասերիալից։ Դեռ շատ մանրամասներ հայտնի չեն, բայց հայտնի է, որ ըստ սյուժեի, հերոսուհին կմեկնի Nevermore ակադեմիա սովորելու, որպեսզի վարպետանա իր ունակությունները կառավարելու գործում, և միևնույն ժամանակ, հնարավոր է, պարզի իր ծնողների գաղտնիքները։ Նախագծի պատասխանատուներն են դարձել Ալֆրեդ Գոուվը և Մայլզ Միլլերը: Բարթոնն էլ սթրիմինգի համար հեռուստասերիալ նկարահանելու առաջին փորձը կունենա: Sweet Tooth «Sweet Tooth» սերիալը երկարաձգվել է ևս մեկ սեզոնով: Netflix-ը կիսվել է երկրորդ սեզոնի թրեյլերով։ Քանի որ թողարկման ամսաթիվը դեռ չի հայտարարվել, մենք առաջարկում ենք պատրաստվել հիպոթետիկ դիտմանը և միևնույն ժամանակ ուսումնասիրել կոմիքսը: All of us are dead Մեկ տարուց պակաս է անցել, իսկ «Մենք բոլորս մեռած ենք» կորեական սարսափ սերիալն արդեն երկարաձգվել է երկրորդ սեզոնով։ Թիզեր, ինչպես նաև թողարկման ամսաթիվ դեռ չկա։ Բայց ամենից շատ մեզ տանջում է այն հարցը, թե ինչու նախագիծը չի անվանվել «Ներսից մեռած»։ Resident Evil «Չարի կացարանը» խաղի ադապտացիայի բոլոր ութ դրվագները կթողարկվեն Netflix հարթակում հուլիսի 14-ին: 2036 թվական, Ջեյդը, Ալբերտ Վասկերի դուստրը փորձում է գոյատևել մի աշխարհում, որը կլանվել է զոմբի վիրուսից։ Ժամանակ առ ժամանակ նա հիշում է աղետի սկիզբը, հոր և քրոջ՝ Բիլլիի հետ բաժանումը, բայց ոչ ավելին։ Նախագծի ղեկավարն է Էնդրյու Դաբբը («Supernatural»)։ The Sandman Ահա և «The Sandman» հեռուստասերիալը։ Այն վերջապես ստացավ թողարկման ամսաթիվը ' օգոստոսի 5: Միևնույն ժամանակ Netflix-ը հրապարակեց պաստառներ և հայտնեց, որ Մարկ Հեմիլը կհնչեցնի Մերվին Դդմագլխին, ով խրտվիլակի է հիշեցնում և պատասխանատու է The Dreaming-ում կարգուկանոնի համար:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում