NETFLIX GEEKED WEEK 2022

19-06-2022

NETFLIX GEEKED WEEK 2022
Արդեն երկրորդ տարին է, ինչ Netflix հարթակն իր հետևորդներին է ներկայացնում «Geeked Week»-ը՝ Netflix փոփ մշակույթի ամենաթարմ նորություններով։ Այս անգամ շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար կանխորոշված էր հատուկ թեմա՝ երկուշաբթի - հեռուստասերիալներ, երեքշաբթի - ֆիլմեր, չորեքշաբթի - անիմացիա, հինգշաբթի - «Stranger Things», ուրբաթ - խաղեր։ Հեռարձակումը կատարվում էր YouTube և Twitch հարթակներով հունիսի 6-10-ը։ Ներկայացնում ենք շաբաթվա ամենակարևոր նորությունները, եթե հանկարծ բաց եք թողել։ ԱՆԻՄԱՑԻԱ Dragon Age: Absolution Անսպասելի, բայց հաճելի անակնկալ Netflix-ից խաղերի սիրահարների համար. անիմե հեռուստասերիալի մասին պաշտոնական հայտարարությունը, որը հիմնված է «Dragon Age» խաղի վրա: Absolution ենթավերնագիր ունեցող սերիալը եթեր դուրս կգա այս տարվա դեկտեմբերին և բաղկացած կլինի վեց էպիզոդներից: Սցենարի համար պատասխանատու է Միրգրիդ Սքոթը, ով անիմացիոն ֆիլմեր է ստեղծել Մարվել կոմիքսների, «Աստղային պատերազմների» և «Տրանսֆորմերների» մոտիվներով: Սպասում ենք և հուսով ենք, որ հեռուստաշոուի թողարկումը կհամընկնի նոր խաղի թողարկման հետ: Castlevania: Nocturne «Castlevania» հեռուստասերիալը վերադառնում է։ Netflix-ը հայտարարել է իր հայտնի անիմեի սփին-օֆի մասին, որը հիմնված է մեծ խաղերի շարքի վրա։ «Nocturne» ենթավերնագիրը կրող շարքի վրա դեռ աշխատանքներ են տարվում, ուստի թողարկման ամսաթիվ դեռ չկա, սակայն արդեն հայտարարվել է, որ այն նվիրված կլինի երիտասարդ Ռիխտեր Բելմոնտին: Cyberpunk: Edgerunner Netflix-ը ցուցադրեց «Cyberpunk 2077» խաղի հիման վրա ստեղծված անիմեի առաջին թրեյլերը, որը կթողարկվի այս տարվա սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ կլինեն տասը դրվագներ, որոնց ընթացքում կհետևենք փոքրիկ երեխայի, ով որոշեց վարձկան դառնալ։ ՖԻԼՄԵՐ The Sea Beast Կառլ Ուբրանը հնչեցրել է ծովային հրեշների որսորդին Քրիս Ուիլյամսի «Ծովային հրեշը» նոր անիմացիոն ֆիլմում («Հերոսների քաղաք», «Մոանա»): Դաժան ծովագնացը ակամա դառնում է շատ խելացի երեխայի խնամակալը։ Միայն միասին նրանք պետք է հաղթահարեն բազմազան հրեշներին անմարդաբնակ կղզում և շատ բաներ սովորեցնել միմյանց։ Day Shift Ջեյմի Ֆոքսը մարմնավորում է վամպիրների որսորդի Չադ Ստալհելսկու նոր ֆիլմում («Ջոն Ուիք»)։ Netflix Geeked Week-ի ընթացքում ցուցադրվել են դրվագներ նկարահանումներից և ֆիլմարտադրողները խոստացել են, որ երկրպագուների ոգևորվածությունը կարդարացվի ֆիլմումբազմաքանակ արնախումների առկայության հաշվին։ Պրեմիերան Netflix-ում նախատեսվում է օգոստոսի 12-ից: Zoom 100: Bucket List of the Dead Նոր ճապոնական սարսափ ֆիլմ «Zoom 100: Bucket List of the Dead», որը հիմնված է նույնանուն մանգայի վրա, կներկայացնի Ակիռային գլխավոր դերում, ում ձանձրալի կյանքը վերափոխվում է, երբ իր քաղաքում սկսվում է զոմբի ապոկալիպսիս։ Spiderhead Շաբաթվա ընթացքում հետևորդները ականատես եղան Ջոզեֆ Կոսինսկիի («Թոփ Գան. Մավերիք») «Spiderhead»ֆիլմից մի քանի դրվագի՝ Քրիս Հեմսֆորթի և Մայլս Թելլերի մասնակցությամբ։ Համաձայն սցենարի, թմրադեղը կառավարում է մարդկանց հորմոնները և զույգերի մեջ կիրք արթնացնում, անգամ եթե նախկինում առհասարակ զգացմունքներ չկային։ Պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 17-ին։ Rebel Moon Էլ ու՞ր, առանց Զաք Սնայդերի։ Շաբաթվա ընթացքում, Սոֆիա Բոութելլայի հետ միասին նա ներկայացավ «Rebel Moon» ֆիլմի մասին պատմող հոլովակով։ Տիեզերք, այլմոլորակայիններ և Սնայդեր… Սպասում ենք։ The Gray Man Geeked Week-ը ցուցադրեց Ռուսսո եղբայների նկարահանած նոր պռոյեկտից մի հատված։ Գաղտնի գործակալի մասին թրիլերի գլխավոր դերերում են Ռայան Գոսլինգը, Քրիս Էվանսը և Աննա դե Արմասը։ Հուլիսի 22-ից Netflix-ում: Հետևեք մեր կինոբլոգին ավելի հետաքրքիր բովանդակությամբ հոդվածների համար։ Երկրորդ մասը, որը ներառում է հեռուստասերիալների մասին անդրադարձը, շատ շուտով։
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում