Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՍՊԱՍՎՈՂ ԱՄԱՌՎԱ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ

ՍՊԱՍՎՈՂ ԱՄԱՌՎԱ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ

05-05-2022

ՍՊԱՍՎՈՂ ԱՄԱՌՎԱ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ
2022 թվականի ամառը լի է ժանրային բազմազանությամբ։ Երաժշտության սիրահարներից մինչև մինիոնների և կոմիքսների ադապտացիաների երկրպագուներ. հրավիրում ենք ծանոթանալու 2022-ի սպասվող պրեմիերաներին։ • ELVIS 2022 թվականի ամենասպասված ֆիլմերից մեկը լինելու է Բազ Լուրմանի «Էլվիսը»՝ լեգենդար Էլվիս Փրեսլիի կյանքի ու կարիերայի մասին՝ մանկությունից մինչև ռոքնռոլ և աստղային կյանք, ինչպես նաև բարդ հարաբերություններ մենեջեր գնդապետ Թոմ Փարքերի հետ։ Սցենարը գրվել է Լուրմանի, Սեմ Բրոմելի, Քրեյգ Փիրսի և Ջերեմի Դոների կողմից՝ Լուրմանի և Դոների պատմվածքի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Օսթին Բաթլերը, Թոմ Հենքսը, Հելեն Թոմսոնը, Ռիչարդ Ռոքսբուրգը, Օլիվիա ԴեՋոնջը, Լյուկ Բրեյսին, Նատաշա Բասեթը, Դեյվիդ Ուենհեմը, Քելվին Հարիսոն կրտսերը, Քսավյեր Սամուելը և Կոդի Սմիթ-Մաքֆին։ Էլվիսի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2022 թվականին Կաննի կինոփառատոնում, իսկ կինոթատրոնում ծրագրված է ցուցադրվել 2022 թվականի հունիսի 24-ին։ • THOR: LOVE AND THUNDER Marvel-ն ամեն ինչ կանի Thor: Love and Thunder սուպերհերոսային ֆիլմով զարմացնելու համար, որը հիմնված է Marvel Comics-ի հերոս Թորի պատմության վրա։ Նախատեսվում է՛ որ ֆիլմը կդառնա Thor: Ragnarok (2017) ֆիլմի անմիջական շարունակությունը և Marvel կինեմատոգրաֆիկ տիեզերքի 29-րդ ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է Թայկա Վայտիտին, ով նաև սցենարի հեղինակն է Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոնի հետ մեկտեղ, իսկ Քրիս Հեմսվորթը խաղում է Թորի դերում՝ Թեսա Թոմփսոնի, Նատալի Պորտմանի, Քրիստիան Բեյլի, Քրիս Պրատի, Ջեյմի Ալեքսանդրի, Պոմ Կլեմենտիեֆի, Դեյվ Բաուտիստայի, Կարեն Գիլանի հետ միասին, չմոռանանք նաև Շոն Գանին, Ջեֆ Գոլդբլում և Վին Դիզելին։ Ըստ Վայտիտիի՝ ֆիլմը պետք է ադապտացներ Ջեյսոն Ահարոնի «Հզոր Թոր» կոմիքսային գրքի տարրերը, որտեղ Պորտմանի կերպարը՝ Ջեյն Ֆոսթերը, վերցնում է Թորի թիկնոցն ու ուժերը, քաղցկեղից տառապելիս: Ռոբինսոնը միացել է ֆիլմին 2020 թվականի փետրվարին, ընդ որում Վայտիտին ավելի ուշ ֆիլմը նկարագրել է որպես սիրավեպ: Նկարահանումները սկսվել են 2021 թվականի հունվարին Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում։ • THE EXPENDABLES 4 Սիլվեստր Ստալոնեն, Ջեյսոն Սթեթհեմը, Դոլֆ Լունդգրենը և Ռենդի Կուտյուրը գլխավորում են այն դերասանական կազմը, ովքեր կրկնում են իրենց դերերը նախորդ ֆիլմերից, ինչպես նաև Քերթիս 50 Cent Ջեքսոնը, Մեգան Ֆոքսը, Էնդի Գարսիան, Թոնի Ջան, Էդդի Հոլը, Շեյլա Շահը, Ջեյքոբ Սկիպիոն և Լևի Թրան։ Ռեժիսոր Սքոթ Ուոն կներկայացնի The Expendables ֆրանշիզի չորրորդ հատվածը, որը կդառնա The Expendables 3-ի (2014) անմիջական շարունակությունը: Սցենարն ավարտվեց նույն տարում, թեև պրոդյուսերների հետ բանակցությունները շարունակվում էին: 2021 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Սպենսեր Քոհենը գրել է սցենարի ամենավերջին տարբերակը Մաքս Ադամսի և Ջոն Ջոզեֆ Քոնոլիի հետ՝ Քոհենի պատմվածքի հիման վրա։ • JURASSIC WORLD DOMINION Լոքվուդի միջադեպից չորս տարի անց դինոզավրերն այժմ ապրում և որս են անում մարդկանց կողքին ամբողջ աշխարհում: Այս փխրուն հավասարակշռության վերացումը կվերափոխի ապագան և մեկընդմիշտ կորոշի, թե արդյոք մարդիկ կմնան դոմինանտ գիշատիչներ մի մոլորակի վրա, որը նրանք այժմ կիսում են պատմության ամենասարսափելի արարածների հետ Jurassic World Dominion գիտաֆանտաստիկ արկածային ամենասպասված ֆիլմում, որի ռեժիսորն է Քոլին Թրեվորոն: Ֆիլմը հիմնված է Թրեվորոյի և նրա գրչակից Դերեկ Քոնոլիի պատմության վրա։ Այն Jurassic World: Fallen Kingdom (2018) ֆիլմի շարունակությունն է և Jurassic Park ֆրանշիզայի վեցերորդ մասը։ • MINIONS: THE RISE OF GRU Առաջին ֆիլմի իրադարձություններից հետո, այս անգամ 1970-ականներին, 12-ամյա Գրուն մեծանում է արվարձաններում: Չարագործների խմբի երկրպագուն պատրաստվում է դառնալ այնքան չար, որ միանա չարագործ խմբին: Երբ Vicious 6-ն ազատում է իրենց առաջնորդին, լեգենդար մարտիկ Վայրի Նաքլսիին, Գրուն դառնում է նրանց խմբի նոր անդամը: «Նոր մինիոնները» փրիքվելի սփին-օֆն է ու ընդհանուր առմամբ հինգերորդը Despicable Me ֆրանշիզայում: Minions. The Rise of Gru-ի պրեմիերան տեղի կունենա անիմացիոն աշխարհում ամենահեղինակավոր Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնում:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում