Discovery-ն գնեց WarnerMedia-ն
27-04-2022
Discovery-ի միաձուլումը WarnerMedia-ի հետ մտավ ուժի մեջ՝ ստեղծելով հոսքային մեդիայի մի նոր հսկա:
Գործարքը միավորում է երկու քոնթենթ գանձարան և կանխատեսում է նոր փոփոխություններ հոսքային դարաշրջանում։
Այսպիսով, Discovery-ն կարող է խթանել բարձրորակ բովանդակության ստեղծումը. ընձեռելով ավելի շատ հնարավորություններ չներկայացված պատմասանների և անկախ ստեղծագործողների համար և սպասարկել հաճախորդներին ավելի նորարար վիդեո փորձառություններով և ներգրավվածությամբ:
Գործարքը, որն առաջին անգամ հայտարարվեց անցած մայիսին, շրջադարձային կետ է Discovery-ի համար, որն առավել հայտնի է Animal Planet, TLC և HGTV բրենդերով:
Միաձուլումը ընկերությանն ավելացնում է HBO-ն, CNN-ը, TNT-ն, Turner Sports-ը, Warner Bros. կինոստուդիաները և մի շարք այլ մեդիա ակտիվներ:
WarnerMedia-ի մայր ընկերության՝ AT&T-ի որոշումը՝ անջատել իր ժամանցային բաժինը և միացնել Discovery-ին, մայիսին հայտարարված գործարքով, կզգացվի ողջ մեդիա աշխարհում գալիք ամիսներին: Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, Disney-ը, Amazon-ը և Apple-ը, այժմ նոր դաժան մրցակից ունեն հոսքային գերակայության համար մղվող համաշխարհային անողոք մարտերում:
Discovery Channel կաբելային ալիքը 2012 թվականի հունիսի դրությամբ երրորդ ամենալայն տարածում ունեցող բաժանորդային ալիքն էր Միացյալ Նահանգներում՝ TBS-ից և The Weather Channel-ից հետո։ Այն հասանելի է 409 միլիոն տներում ամբողջ աշխարհում՝ իրեն պատկանող կամ արտոնագրված միջազգային հեռուստաալիքների միջոցով:
Այն ի սկզբանե տրամադրում էր վավերագրական հեռուստատեսային հաղորդումներ, որոնք հիմնականում կենտրոնացած էին հանրաճանաչ գիտության, տեխնոլոգիայի և պատմության վրա, բայց 2010-ականներին այն ընդլայնվեց նաև ժամանցային ձևաչափերով:
Warner media-ն ամերիկյան լրատվամիջոցների և զվարճանքների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կոնգլոմերատ է: Այն գտնվում էր ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի 30 Hudson Yards համալիրում: Ի սկզբանե, այն հիմնադրվել է 1972 թվականին Սթիվ Ռոսի կողմից որպես Warner Communications, իսկ Time Warner-ը ստեղծվել է 1990 թվականին՝ Time Inc.-ի և Warner Communications-ի բնօրինակի միաձուլումից հետո։
Ընկերությունն ունի կինոյի, հեռուստատեսության և կաբելային տարածման մեծ միջոցներ՝ իրենց ակտիվներով, ներառյալ՝ WarnerMedia Studios & Networks-ը: