ՄԱՏՐԻՑԱ.ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

17-12-2021

ՄԱՏՐԻՑԱ.ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Դեկտեմբերի 15–ին Կինոպարոկում տեղի ունեցավ «Մատրիցա.վերածնունդ» ֆիլմի փակ նախադիտումը`կիբերպանկ դրեսկոդի, երաժշտության և մթնոլորտի ներքո։ Նոր «Մատրիցայի» առաջին դիտումից մեկ շաբաթ առաջ ինչպես և աշխարհի տարբեր կինոթատրոններում, Կինոպարկում նույնպես հրամցվեց առաջին հեղափախական «Մատրիցան», հազարամյակների փոփոխության շեմին բոլոր ժամանակների ամենաշրջադարձային ֆիլմերից մեկը, որից արդեն անցել է 22 տարի։ Ֆիլմը նույնպես պատմում է այդ 2 տասնյակ տարիների անց ներկա ժամանակներիս մասին, երբ Նեոն ապրում է իր սովորական կյանքով՝ Թոմաս Ա. Անդերսոն անունով Սան Ֆրանցիսկոյում: Թերապևտը նրան կապույտ դեղահաբեր է նշանակում՝ հակազդելու տարօրինակ և անբնական երևույթներին: Նեոն հանդիպում է մի կնոջ, ով նման է Թրինիթիին, բայց նրանք չեն ճանաչում միմյանց։ Բայց երբ «Նոր Մորֆիուսը» Նեոյին առաջարկում է կարմիր հաբ և նորից բացում նրա միտքը Մատրիցայի աշխարհի համար, որն էլ ավելի վտանգավոր է դարձել։ Նեոն միանում է ապստամբների խմբին՝ պայքարելու նոր թշնամու դեմ: Ու չնայած «Մատրիցա» եռերգության ֆիլմերը ստեղծելիս Վաչովսկիներն ասացին, որ չեն պատրաստվում շարունակություններ թողարկել «Հեղափոխությունից» հետո, փոխարենը` հաստատեցին The Matrix Online տեսախաղի արտադրությունը, որը հայտարարվեց` որպես պաշտոնական շարունակություն ։ 2015 թվականի փետրվարին Լիլի Վաչովսկին հարցազրույցում «Մատրիցայի» վերադարձն անվանեց «հատկապես վանող գաղափար մեր ժամանակներում»՝ նշելով ստուդիաների կասկածելի ցանկությունը շարունակությունների, վերագործարկման և օրիգինալ նյութերի ադապտացիաների հանդեպ։ Ֆիլմի մասին հայտարարվեց 2019 թվականի օգոստոսին ։ Սցենարը գրել են Լանա Վաչովսկին, Ալեքսանդր Հեմոնը և Դեյվիդ Միտչելը ։ Լանա Վաչովսկին դարձավ ռեժիսոր։ Կիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը ստացան, ինչպես ֆրանշիզայի նախորդ ֆիլմերում, համապատասխանաբար` Նեոյի և Տրինիտիի դերերը։ Դերասանական կազմին միացան Յահյա Աբդուլ-Մաթին II-ը և Նիլ Պատրիկ Հարիսը ։ 2021 թվականի հունիսին Քրիստինա Ռիչին միացավ դերասանական կազմին։ Նկարահանումները սկսվեցին 2020 թվականի փետրվարի 4-ին Սան Ֆրանցիսկոյում՝ «Project Ice Cream» ծածկանունով, իսկ մեկ տարի անց նոր «Մատրիցան» արդեն Կինոպարկում է։
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում