Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՍԱՐԴ-ՄԱՐԴ . ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ – ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՔՍՕՖԻՍՈՒՄ

ՍԱՐԴ-ՄԱՐԴ . ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ – ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՔՍՕՖԻՍՈՒՄ

15-01-2022

ՍԱՐԴ-ՄԱՐԴ . ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ – ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՔՍՕՖԻՍՈՒՄ
Հիմնված Marvel Comics-ի լեգենդար կերպարի վրա՝ «Սարդ-մարդ . Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը «Սարդ-մարդը. տուն վերադարձ» (2017) և «Սարդ-մարդը. հեռու տանից» (2019) ֆիլմերի շարունակությունն է և 27-րդ ֆիլմը Marvel կինոտիեզերքում։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, իսկ սցենարիստներն են ՝ Քրիս Մաքքեննան և Էրիկ Սոմերսը։ Գլխավոր դերում փայլում է Թոմ Հոլանդը Զենդայայի, Բենեդիկտ Քամբերբեչի, Ջեյկոբ Բաթալոնի, Ջոն Ֆավրոյի, Ջեյմի Ֆոքսի, Ուիլեմ Դաֆոնի, Ալֆրեդ Մոլինայի, Բենեդիկտ Վոնգի, Թոնի Ռևոլորիի, Մարիսա Տոմեյի, Էնդրյու Գարֆիլդի և Թոբի Մագուայրի հետ միասին։ Ֆիլմում Փարքերը խնդրում է դոկտոր Սթիվեն Սթրեյնջին (Քամբերբեչ) օգտագործել կախարդանք, իր` Սարդ-մարդու ինքնությունը, կրկին գաղտնի դարձնելու համար շարքի նախորդ ֆիլմի վերջում հրապարակային բացահայտումից հետո։ Էկրաններ բարձրանալով Լոս Անջելեսի Fox Village Theatre-ում 2021 թվականի դեկտեմբերի 13-ին և առհասարակ` Միացյալ Նահանգներումէ դեկտեմբերի 17-ին՝ որպես MCU-ի չորրորդ փուլի մի մաս, Ֆիլմը դրական արձագանքներ ստացավ քննադատների կողմից, որոնք բարձր գնահատեցին պատմությունը, ռեժիսորական աշխատանքը, դրամատուրդիական գործողությունների հաջորդականությունը, դերասանական խաղը և այլն։ No Way Home-ն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1,6 միլիարդ դոլար՝ առաջ անցնելով իր նախորդից՝ որպես Sony Pictures-ի թողարկված ամենամեծ եկամուտ ունեցող ֆիլմ: Այն դարձավ 2021 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը, բոլոր ժամանակների վեցերորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը և սահմանեց մի քանի այլ տոմսարկղային ռեկորդներ, այդ թվում՝ COVID-19 համավարակի ժամանակ էկրան բարձրացած ֆիլմերի շրջանակում, չորրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում, ամենաշատ եկամուտ ունեցող «Սարդ-մարդու» մասին ֆիլմը և ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը երբևէ թողարկված Sony-ի կողմից։ No Way Home-ը նաև առաջին ֆիլմն է «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» (2019) ֆիլմից հետո, որը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ դառնալով երրորդ «ամենաարագը», որը հասել է այդ նշաձողին և առաջինը, որ դա արել է COVID-19 համավարակի ժամանակ: Այն գերազանցեց Jumanji: Welcome to the Jungle (2017) ֆիլմը՝ դառնալով Sony Pictures-ի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում։ Ֆիլմը որակազրկվել է Բրիտանական ակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության որևէ անվանակարգում լինելուց, քանի որ այն հասանելի չէր BAFTA-ի հոսքային ծառայությունում, սակայն ընդգրկվել է «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխության պոտենցիալ հավակնորդների նախնական կարճ ցուցակում «Լավագույն ձայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում, իսկ վերջնական անվանակարգերը կհայտարարվեն 2022 թվականի փետրվարի 8-ին: Variety-ի կողմից հրապարակված ցուցակը ցույց է տվել, որ ֆիլմը ներկայացվել է քննարկման համար բազմաթիվ հիմնական անվանակարգերում, ներառյալ` որպես լավագույն ֆիլմ: 2022 թվականի հունվարին Թոմ Հոլանդը կրկնեց, որ ինքը դեռևս վստահ չէ իր ապագայի հարցում՝ որպես Սարդ-մարդ, բայց ասաց, որ ուրախ կլինի նրա հետ միասին «թռչել դեպի մայրամուտ»: Այժմ նախատեսվում է ֆիլմի հերթկան շարունակություն:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում