10 ՖԻԼՄ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ - ՄԱՍ 2
27-12-2021
• ՁՆԵ ԹԱԳՈՒՀԻՆ
Գերդան և նրա հայրիկը ունեն մի փոքրիկ հյուրանոց, որը նրանք «տուն» են անվանում։ Միայնակ Գերդայի համար միակ ուրախությունը Կայ անունով երիտասարդի հետ ընկերությունն է: Սակայն մի գիշեր հյուրանոց է ժամանում առեղծվածային հյուրը՝ մորթիներով ու ադամանդներով պարուրված, իսկ առավոտյան՝ անհետանում է Կայի հետ միասին։
• ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԵՐԼՈՔ ՀՈԼՄՍԸ
Երիտասարդ Ջոն Վաթսոնը ժամանում է Լոնդոնի քոլեջ, որտեղ հանդիպում է Շերլոք Հոլմսին։ Նրանք միասին պետք է բացահայտեն իրենց առաջին, բայց չափազանց վտանգավոր և առեղծվածային գործը։
• ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՅՔ
Ուշագրավ ֆիլմ ընտանեկան արժեքների, փոխօգնության և սիրո մասին: Ֆիլմը պատմում է Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում ապրող քույրերի մեծանալու մասին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին՝ առաջին սեր, հույսեր ու հիասթափություններ, կյանքում իրենց դիրքի ձևավորում և ինքնուրույն ու անկախ կյանքի սկիզբ։
• 34-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՀՐԱՇՔԸ
Աշխարհի բոլոր երեխաներն անկեղծորեն հավատում են հրաշքներին և անհամբեր սպասում են տարվա ամենակախարդական տոնին։ Սակայն վեցամյա Սյուզանը չի հավատում Ձմեռ պապի գոյությանը։ Եվ չնայած աղջիկը մյուս երեխաների հետ միասին կազմում է նվերների իր ցուցակը, նա չի ակնկալում ստանալ այն, ինչ այնքան շատ է ուզում՝ նոր տուն, հայրիկ և եղբայր:
• ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԲՈՅՖՐԵՆԴ
Իսկական սիրո երազանքը ապրում է յուրաքանչյուր մարդու սրտում: Հոլլի Գրանտ անունով աղջիկը բացառություն չէ: Առանց սիրելիի սուրբծննդյան երեկոն իզուր է և միայն հրաշքը կարող է շտկել խրթին իրավիճակը: