Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

10 ՖԻԼՄ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ - ՄԱՍ 1

10 ՖԻԼՄ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ - ՄԱՍ 1

20-12-2021

10 ՖԻԼՄ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ - ՄԱՍ 1
• Մաքուր բանականության հավերժ փայլատակումը Ամենաառեղծվածային ֆիլմերից մեկը այն սիրո մասին, որը գալիս է քանդելու հին աշխարհը և քեզ ավելի լավը դարձնելու: Ֆիլմ, որը 2005 թվականին արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Կինոյի անմոռանալի փորձառություն, որը կրկնակի հաճելի է ունենալ ձմռանը։ • 8 ԿԱՆԱՅՔ Ֆրանսիական արվարձանում մի ընտանիք հավաքվում է ՝ նշելու Սուրբ Ծնունդը: Հայտնության օրը բացահայտվում են բազմաթիվ ընտանեկան գաղտնիքներ, որոնք այդքան երկար ժամանակ գաղտնիք են եղել։ Օզոնի գլուխգործոցը մի ամբողջ դերասանական աստղաբույլով հանդերձ իսկական տոն կդսռնա սուրբծննդյան արձակուրդին։ • ԱՐՋԱՄԿԱՆ ՕՐԸ Ամեն տարի փետրվարի 2-ին ամերիկյան Փանքսութունի փոքրիկ քաղաքում նշվում է Արջամկան օրը: Այս օրը մարդիկ ձմեռային քնից արթնացնում են Ֆիլ անունով արջամկանը և նրա պահվածքով կանխատեսում եղանակը։ Եվ ամեն տարի այս տոնին ստիպված է լինում գալ հեռուստատեսային եղանակի ցինիկ թղթակից Ֆիլ Քոնորսը, ով չափազանց հոգնել իր աշխատանքից։ Մի օր, հերթական անգամ այցելելով Արջամկան փառատոնին և գիշերելով հյուրանոցում, Ֆիլը կրկին արթնանում է ամսի 2-ին առավոտյան ժամը 6-ին և հայտնվում ժամանակային օղակում, որից ելք չկա՝ չկա ելք փետրվարի 3: • ԽՈՒՃՈՒՃԻԿ ՍՅՈՒՆ Բիլ Դանսերը իննամյա աղջնակի՝ Սյուի հետ գնում է տարբեր խարդախությունների՝ հագուստի և սննդի գումար վաստակելու համար: Այս գործերից մեկը նրանց բերում է փաստաբան Գրեյ Էլլիսոնի տուն, վերջինս հանկարծ սկսում է հոգատարություն տածել Սյուի հանդեպ։ • ՄՈՐՈԶԿՈ Լինում է լի լինում՝ մի բարի աղջիկ է լինում, անունը՝ Նաստենկան ։ Բարի ընկեր Իվանուշկան սիրահարվում է նրան, սակայն չար խորթ մայրը, ստիպելով իր խորթ աղջկան աշխատել առանց հանգստի, որոշում է ազատվել Նաստենկայից և աղջկան ուղարկել ձմեռային անտառում ցրտահարվելու։ Ե՛վ Նաստենկան, և՛ Իվանուշկան ստիպված են լինում բազմաթիվ փորձությունների միջով անցնել, նախքան իրենց ճակատագրին հանդիպելը ։ Եվ նրանց այդ հարցում օգնության է գալիս բարի կախարդը՝ պապ Մորոզկոն:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում