Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Դաունթոնի աբայություն

Դաունթոնի աբայություն

15-12-2019

Դաունթոնի աբայություն
Դաունթոնի աբայություն ֆիլմը շարունակությունն է համանաուն սերիալի, որը դարձավ վերջին շրջանի ամենանշանավոր բազմասերանոց ֆիլմը, որի գործողությունները տեղի էին ունենում 20-ր դարասկզբին անգլիական Յորքշիր կոմսության Դաունթոն աբայությունում: Սյուժեի կենտրոնում Քրոուլի ազնվական ընտանիքի եւ նրա ծառաների կյանքի պատմությունն է բրիտանական մի ժամանակաշրջանում, երբ պատմական մեծ իրադարձությունների ազդեցության ներքո արմատապես փոխվում էր սոցիալական հիերարխիան: Անմիջականորեն աբայությանը վերաբերող իրադարձություններից զատ, սերիալում իրենց արտացոլումն են գտնում նաև այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են Տիտանիկի կործանումը, Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, իսպանական գրիպի համաճարակը, Իռլանդիայի անկախությունը եվ այլն: Սերիալում նաև տուրք է տրվում այնպիսի թեմաներին, ինչպիսիք օրինակ՝ տեխնիկական առաջընթացը, ֆեմնիզմը և այժմեականության հետ երկխոսության մեջ գտնվող տարբեր այլ շերտեր: 6 սեզոնների ընթացքում սերիալը արժանացավ երեք Ոսկե գլոբուսի, հայտնվելով Էմիի անվանակարգերում 69 անգամ, հաղթող ճանաչվելով 15 անգամ: Այս ամենը Դաունթոնի աբայությունը դարձնում է առաջատար ամերիկյան հեռուստաշոուների պատմությունում նաև ընդգրկվելով այն Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես սերիալ, որն արժանացել է թվով ամենաշատ քննադատների բարձր գնահատականին: Դեռ նախորդ տարի պաշտոնապես հայտարարվեց լիամետրաժ ֆիլմի ստեղծման մասին, որը կդառնա սերիալի շարունակություն։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցեցին բոլոր առանցքային դերասանները, իսկ սցենարը գրել է նույն հեղինակը՝ Ջուլիան Ֆելոուզը: Ֆիլմի սյուժեն կառուցվում է Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ի եւ նրա կնոջ ՝ Մարիայի յորքշիրյան այցելության շուրջ: Հեռուստասերիալին ծանոթ հանդիսատեսը կարող է վստահ լինել, որ շատ հին ու արդեն սիրված հերոսներ կրկին այցի կգան հավատարիմ իրենց կերպարին, միայն թե այս անգամ՝ ավելի մեծ էկրաններին: Ռեժիսոր Մայքլ Էնգլերը, ով ժամանակին աշխատել է սերիալի մի քանի էպիզոդների վրա, փաստացիորեն նկարահանել է նոր, ևս մեկ շատ մեծ սերիա, որը հագեցած է իրադարձություններով, դրամայով եւ, իհարկե, սերիալին բնորոշ մելոդրամայտիզմով: Նման հուզական լարվածությունը էլ ավելի է մեծացնում սերիալի հերոսների ապրումները ու կրկին բոլորը շոշափվում են թեմաներ, որոնք մեր արդիականության համար սովորական բաներ են թվում, իսկ այն ժամանակ առաջացրել են մշակութային ու հոգեբանական շոկ՝ կանանց էմանսիպացիա, համասեռամոլություն կամ պարզապես ժամանակների փոփոխություն ։ Միեւնույն ժամանակ, այս ամենը դեռեւս խառնված է անգլիական պահպանողականության հետ: Մնալով հավատարիմ ու նաև զարգացնելով սերիալայնին սյուժետային գծերը, վերջում հանդիսատեսը կհանդիպի բաց ավարտի, որպես հուշում, որ աբայությունը դեռ չի ասել իր վերջին խոսքը, հետևաբար՝ սա էլ վերջին էկրանային հանդիպումը չէ:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում