Քվենտին Տարանտինո | Մի անգամ Հոլիվուդում
07-08-2019
Հենց իր՝ հեղինակի, ինչպես նաև հանդիսատեսի ու քննադատների մեծամասնության կարծիքով Քվենտին Տարանտինոյի լավագույն ֆիլմի՝ «Քրեական ընթերցանության» Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենի ճյուղին արժանանալուց ճիշտ 25 տարի անց հանրահայտ կարմիր գորգին կանգնած էր նույն Տարանտինոն, ինչպես և ֆիլմում, այնպես է այստեղ` ղեկավարելով մեգաաստղային դերասանական կազմին՝ Բրեդ Փիթ, Լեոնարդո Դի Կապրիո, Մարգո Ռոբի։
Հերթական անգամ տարվա ամենամեծ կինոիրադարձությունը դարձավ Տարանտինոյի նոր ֆիլմը՝ «Մի անգամ Հոլիվուդում»-ը՝ փառահեղ ռեժիսորի 9-րդ ռեժիսորական աշխատանքը, որն ի դեպ հենց ինքը՝ ռեժիսորը կես կատակ, կես լուրջ հայտարարել էր ֆիլմ, որը կարող է համեմատվել նույնիսկ «Քրեական ընթերցանության» հետ՝ այն ֆիլմի, որի պրեմիերայի ժամանակ կինոքննադատներն ու ժյուրիի անդամները խառնաշփոթի մեջ էին, դժվարությամբ կարողանալով գտնել պատասխան՝ «Սա ի՞նչ է աղբ թե՞ գլուխգործոց հարցին»: Այսօր՝ 25 տարի և 8 ֆիլմ անց Տարանտինոյի ֆիլմերը մրցում են հիմնականում միմիանց միջև:
Հոլիվուդը այս կամ այն չափաբաժնով միշտ էլ եղել է Տարանտինոյի կինեմատոգրաֆիկ հետաքրքրությունների շրջանակում՝ պոստմոդեռնիզմի ամենազորեղ վարպետներից մեկը՝ ասիական ու եվրոպական կինոյից էլ ավելի շատ ծամել-մարսել է ամերիկյանը՝ ու ոչ միայն կինոն, այլև հեռուստատեսային արտադրանքը և ամբողջ այսպես կոչված` «մասսայական մշակութը»: Հենց այդ սերը առաջին անգամ Քվենտինին տարել է դեպի Հոլիվուդի Ոսկե Դարի մայրամուտ: Առհասարակ, շատ բան է այստեղ առաջին անգամ՝ առաջին անգամ Տարանտինոն սցենար է գրել Ալ Պաչինոյի համար, առաջին անգամ են միասին նկարահանվում Դի Կապրիոն և Փիթը և վերջապես՝ Տարանտինոյի առաջին ֆիլմը, որի հիմքում ընկած են իրական իրադարձություններ: Այսպիսով՝ պատահական չէ նաև վարձույթային ժամկետի ընտրությունը՝ օգոստոսը, քանի որ ուղիղ 50 տարի առաջ՝ 1969 թվականի օգոստոսին Լոս Անջելեսը ականատես եղավ ամենադաժան ու մեծ հնչեղություն ստացած սպանություններից մեկին, երբ ռեժիսոր Ռոման Պոլանկու հղի կինը՝ Շերոն Թեյթը իր ընկերների հետ դաժանաբար սպանվեց Չարլզ Մենսոնի «Ընտանիք» խմբավորման անդամների կողմից: Բայց անգամ այդ պատմությունից բացարձակ անտեղյակ հանդիսատեսը ամբողջությամբ կարող է վայելել ֆիլմը, ինչպես տարանտինոյական ձեռագրային պատմասանությամբ, այնպես էլ ռեժիսորի նոր, մինչ այդ չբացված երանգներով: Լրագրողներին ու քննադատներին ֆիլմը ներկայացնելիս, Քվենտին Տարանտինոն խնդրել է չհրապարակել սյուժեի մանրամասները: Տարանտինոն դիմել է բոլոր նրանց, ովքեր տեսել են իր նոր ֆիլմը նախքան պրեմիերան, խնդրելով պահպանել ինտրիգը՝ հատկապես որոշ առանցքային դետալներ, որպեսզի ապագա հանդիսատեսը նույնպես կարողանա հետաքրքրությամբ եւ հաճույքով հետեւել սյուժեի զարգացմանը: «Ես սիրում եմ կինոն։
Դուք սիրում եք այն նույնպես, իսկ դերասանական կազմն ու նկարահանող խումբն այնքան ջանասիրաբար աշխատեցին ինչ-որ օրիգինալ բան ստեղծելու ուղղությամբ, որ ինձ մնում է միայն խնդրել բոլորին խուսափել սփոյլերներից, որոնք կխանգարեն ապագա հանդիսատեսին յուրովի բացահայտել ֆիլմ»։ Տարանտինոյի հորդորին հետևե՛ք և Դուք…