Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Ջիմ Ջարմուշ | Մեռյալները չեն մեռնում

Ջիմ Ջարմուշ | Մեռյալները չեն մեռնում

16-07-2019

Ջիմ Ջարմուշ | Մեռյալները չեն մեռնում
35 տարի առաջ Ջիմ Ջարմուշը «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմով ոչ միայն ներխուժեց Կաննի կինոփառատոն՝ արժանանալով «Ոսկե կինոխցիկ» (Camera d'Or) դեբյուտային մեծ մրցանակի, այլ նաև իր ֆիլմով տվեց ևս մեկ ցայտուն ուրվագիծ՝ նշմարելու «Անկախ ամերիկայան կինոն», որի ամենավառ ներկայացուցիչներից մեկն ինքն էլ դարձավ ժամանակի ընթացքում։ Երբ 2005-ին «Կոտրված ծաղիկների» համար նույն Կաննը Ջարմուշին շնորհեց Գրան-պրի, շատերը դա համարեցին ուշացած մեծարում, բայց մյուս կողմից էլ՝ ակնարկ, որ «Ոսկե արմավենու ճյուղը» դեռ կարող է լինել առջևում։ Ամենամոտ «առջևը» հանդիսացավ 2016 թվականը, երբ Ջարմուշի «Փաթերսոնը» մինչև վերջին պահը համարվում էր 69-րդ Կաննի ֆավորիտը: Ֆրանսիական կինոմամուլը հիացած էր հենց «Փաթերսոն»-ով, քանի որ ի տարբերություն թեկուզև հաճելի, բայց արդեն կրկնվող Դարդեններին ու Ալմոդովարին ու Կաննի «հին գվարդիայի» մյուս ներկայացուցիչներին, Ջարմուշը բացվել էր նորովի՝ մինչ այդ չտեսնված կինոերանգներով։ Այս տարի մտածելու տեղիք տվեց կանխատեսումը , թե տեսնես հիմա ի՞նչ է պատրաստում վարպետը: Պարզվեց Ջարմուշը վերադառնում է իր վերջին շրջանի «Ողջ կմնան միայն սիրեկանները» ֆիլմի տրամաբանությանը, երբ ինչպես և Ջարմուշի այլ տարբեր ֆիլմերում սյուժետային զարգացումները և պատմասանությունը Ջարմուշի համար հաճախ եղել են հարաբերական, այլընտրանքային ու իր հեղինակային տեսլականի տակ ճկվող, քանի որ տրամադրության փոխանցումն ու մթնոլորտի ձևավորումը միշտ էլ եղել են ռեժիսորի հզոր զենքերը, հիմա էլ նրանք չեն ժանգոտել: «Ողջ կմնան միայն սիրեկանները» ձոն էր վամպիրներին, «Մեռյալները չեն մեռնում»-ը՝ ամերիկյան մշակույթի մեկ այլ կուլտային հերոսներին՝ զոմբիներին: Տեղեկանալով, որ ֆիլմում տեսնելու եք Մյուրեյին, Դրայվերին ու Սուինթոնին՝ երևի առաջին հայացքից կակնկալվի մի հանգիստ, գեղեցիկ ֆիլմ լցված նուրբ երանգներով: Ջարմուշն իր 13-րդ ֆիլմում այդ ռոմանտիկ մոտեցումներն ինտեգրում է ժանրային կինոնկարի կմախքի մեջ։ Թվում է, թե այս մոտեցումը կձախողվի: Միայն ոչ Ջարմուշի մոտ, ով մի կողմից ստեղծել է զվարճալի ծիծաղառատ ու արյունառատ զոմբի-կատակերգություն, մյուս կողմից էլ՝ մնացել ոչ պակաս ձեռագրային, ազատ և անկոտրում: Գերեզմանից դուրս պրծածները Սենթերվիլ հորինված քաղաքում փնտրում են կենդանի միս, քնկոտ բնակիչները փորձում են գոյատևել, իսկ Ջարմուշն իր հերթին հաջողացնում է այդ ամենի արանքում անդրադառնալ ամերիկյան մշակույթին, բարքերին, կոլորիտին, քաղաքականությանը, գլոբալ տաքացմանը ու այսպես շարունակ մանևրելով փոփքորնի և արտհաուսի, կատագերգության և ֆիլմ-աղետի, ողջերի և մեռածների արանքում:
Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում