ԿինոՊարկի մասին

ԿինոՊարկը նոր սերնդի կինոթատրոն է, որը միավորում է առաջատար տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ ստեղծելով յուրահատուկ ու անմոռանալի կինոփորձառություն։

Մեր թիմը

ԿինոՊարկի թիմը բաղկացած է փորձառու և մշտապես զարգացող մասնագետներից, ովքեր իրենց գործին մոտենում են մեծ նվիրումով և պատասխանատվությամբ։ Մեր մենեջերները, գանձապահները, հյուրընկալները, սննդի տեխնոլոգներն ու տեխնիկական բաժնի անձնակազմն ապահովում են ոչ միայն բարձրակարգ սպասարկում, այլև ստեղծում ջերմ ու ընկերական մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կզգա իր կարևորությունը։
Մենք համոզված ենք, որ լավագույն փորձառությունը սկսվում է ջերմ հարաբերություններից, իսկ լավագույն սպասրակումը՝ դրական ու պրոֆեսիոնալ թիմից։ 
Մեր թիմը միշտ պատրաստ է արձագանքելու և աջակցելու, որպեսզի Ձեր այցը ԿինոՊարկ լինի լիարժեք ու անմոռանալի՝ թողնելով միայն դրական հիշողություններ։

illustration1

Մեր առաքելությունը

ԿինոՊարկի առաքելությունն է ստեղծել անմոռանալի կինոդիտումների փորձառություն՝ միաժամանակ ապահովելով բարձրակարգ սպասարկում և ջերմ մթնոլորտ։ Մենք ձգտում ենք, որ յուրաքանչյուր այցը ԿինոՊարկ լինի յուրահատուկ և անկրկնելի, իսկ հաճախորդը զգա իր կարևորությունը և մթնոլորտի մի մասը լինելը։ Մեր նպատակն է ապահովել ամենաբարձր որակը, նորագույն տեխնոլոգիաները, հարմարավետությունն ու ամենահամեղ պոպկորնը։

illustration2
grid-item-image-0

Dolby Atmos ձայն

Եռաչափ ձայնային տեխնոլոգիայի շնորհիվ ստեղծվում է անհավանական ձայնային փորձառություն, երբ ձայները շարժվում են 360 աստիճանով՝ հիանալի հստակությամբ և խորությամբ, ինչը դարձնում է կինոդիտումն էլ ավելի իրական։

grid-item-image-1

Ջերմ մթնոլորտ

ԿինոՊարկում մշտապես ջերմ ու դրական մթնոլորտ է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կզգա իր կարևորությունը։ Մեր թիմը միշտ պատրաստ է աջակցելու և ապահովելու անհատական մոտեցում, որպեսզի Ձեր այցը լինի հաճելի և անմոռանալի։

grid-item-image-2

4K Ultra HD պրոյեկտորներ

Պրոյեկտորներն ապահովում են զարմանալի հստակություն և պարզություն, նույնիսկ ֆիլմի ամենափոքր դետալների դեպքում։ 4K տեխնոլոգիան բարձրացնում է կինոդիտման որակը՝ տրամադրելով հստակ պատկերներ և արտահայտիչ գույներ։ 

grid-item-image-3

Պրեմիում սրահ

Պրեմիում սրահում կարող եք վայելել առավելագույն հարմարավետություն ։ Սրահում բոլոր բազմոցները կառավարվում են, ինչը թույլ է տալիս լիցքաթափվել ու վայելել ֆիլմը։ Ինչպես նաև այս սրահում հնարավոր է պատվեր գրանցել սրճարանից՝ չխանգարելով ֆիլմը դիտելու գործընթացին։

grid-item-image-4

6 Հարմարավետ սրահ

Մեր սրահներն ապահովում են գերազանց հարմարավետություն՝ յուրաքանչյուր կինոդիտումը դարձնելով հաճելի փորձառություն։ Հարմար նստատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներ ու որակյալ էկրաններ. այն ամենը, ինչ պետք է ֆիլմը վայելելու համար։ 

grid-item-image-5

3D ֆիլմեր 2 սրահներում

2 սրահներում հասանելի են 3D ֆիլմեր, որոնք յուրաքանչյուր կինոդիտում վերածում են անհավատալի արկածի։ 3D տեխնոլոգիան թույլ է տալիս զգալ ֆիլմի բոլոր գործողություններն ու մանրամասները, ասես հենց ֆիլմի ներսում լինես։